Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են 3 ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է․ Հայկ Կոնջորյան

ՌԴ դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են 3 ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է․ Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
13:57, 06 март 2023
Այսօր Ազգային Ժողովում  գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ ընդունել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է:

Նշել եմ, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: