Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի օգնականը որերորդ անգամ նենգափոխում է իրականությունը. ՀՀ վարչապետի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնականը որերորդ անգամ նենգափոխում է իրականությունը. ՀՀ վարչապետի օգնական
Քաղաքականություն
14:40, 13 март 2023
ՀՀ վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի նախագահի օգնականը որերորդ անգամ նենգափոխում է իրականությունը՝ մտացածին տեղեկությունները հրամցնելով որպես փաստ։ Պրն. Հաջիեւին կարիք կա հիշեցնելու, որ Ադրբեջանն արդեն 19 օր է չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Մինչդեռ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը:

Ընդգծեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը շեշտել էր իր որոշման պարտադիր իրավական ուժը Ադրբեջանի համար: Սակայն մենք տեսնում ենք այլ պատկեր՝ Ադրբեջանը սեփական սադրանքների իրողությունը փորձում է քողարկել կեղծ պնդումներով։ Հաջիեւյան խոսույթի հենքում տարօրինակ ձեւակերպումներ կան, որոնք խաթարում են միջազգային մարդասիրական իրավունքի սահմանած բոլոր նորմերը։ Ցավոք, նման քարոզչության պատճառներն առավել քան ակնհայտ են»։