Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները. հայտնի է քննարկումների շրջանակը

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները. հայտնի է քննարկումների շրջանակը
Քաղաքականություն
11:38, 20 март 2023
Ինչպես հայտնի է՝ Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, ինչի համար Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Նախարարները քննարկելու են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը: Սպասվում է, որ հիմնական թեմաներից մեկը կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես նաև այդ նպատակով Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպման կազմակերպումը։

ՌԴ և ՀՀ արտգործնախարարները նախատեսում են մանրամասն վերլուծել տարածաշրջանային խնդիրները՝ «ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ և առհասարակ ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը»։

Կքննարկվի նաև  ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև  տարածաշրջանային օրակարգը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի համատեքստում։