Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել, հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Քոչարյանին պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել, հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
17:02, 04 июнь 2021
Այսօր Արարատի մարզի Հովտաշատ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաճախ իրեն հարցնում են, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի  հայտարարություններին չի անդրադառնում, նշեց, որ այդ ամեն ինչին չէր գնում՝ ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։ 

«Ձեզ հայտնի անձի կողմից այսպիսի մի շատ հետաքրքրի գաղափար է առաջ քաշվում, ասում է, որ այն մարդկանց, որոնք պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա ասում է այս մարդը, որը մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ցույց տվեց առյուծ հեծած Ռոբերտ Քոչարյանի նկարը։

Այնուհետև նա նշեց, որ այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում սատկած առյուծ քշել։

Տեսանյութն՝ այստեղ