Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդ մերժվողը Gellupախաբ ու երազախաբ ա լինելու. Սուրեն Պապիկյանը՝ Քոչարյանի մասին

Էդ մերժվողը Gellupախաբ ու երազախաբ ա լինելու. Սուրեն Պապիկյանը՝ Քոչարյանի մասին
Քաղաքականություն
20:41, 12 июнь 2021
«Ինչ հեղափոխություն՝ առանց մերժվողի. ես մերժելու մի թեկնածու ունեմ: Դա մի մարդ է, ով կարծում է, թե բոլորն իրենից վախում են, ինքն էլ մի սարսափազդու տիպ ա, թե ինքն ա իրան ներշնչել. տենց էլ Gellupախաբ (Gellup International՝ սոցիոլոգիական հարցում իրականացնող ընկերություն) ու երազախաբ ա լինելու: Ես այսուհետ իրան կնքում եմ մերժվող: Էդ մերժվողն ինձ ա անդրադարձել ու էդ լկտին մեր մասին ասում ա՝ լկտի: Մեզ ժողովուրդն ա իշխանության բերել, քո նման չենք եկել իշխանության: Կտեսնես՝ ստեփանավանցիները, մարտունեցիները, գավառցիները քեզ ոնց են մերժելու: Մերժվելու ես ու դասվես մյուս մերժվողի շարքին»,- այսօր՝ հունիսի 12-ին, Գավառում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ:

Պապիկյանը նշեց. «Էդ մարդը զարմացել է, որ ես ինչ կա-չկա չեմ գռփել ու տարել իմ հայրենի Ստեփանավան: Իրանք տենց են արել, բայց ես կպատասխանեմ Նիկոլ Փաշինյանի մտքով. ես այնքան ստեփանավանցի եմ, որքան մարտունեցի եմ, որքան գավառցի եմ, որքան գյումրեցի եմ: Ու մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյուն մեր գործունեությամբ շենացնելու ենք»: