Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ. Սուրեն Պապիկյանը` Քոչարյանին

Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ. Սուրեն Պապիկյանը` Քոչարյանին
Քաղաքականություն
13:51, 06 июнь 2021
ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը այսօր Տավուշի մարզի ակտիվի և ընտրողների հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև, հատկապես տավուշցիներին հուզող, անվտանգության հարցերին։ Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ որևէ փաստաթուղթ, որևէ տարածք զիջելու մասին գոյություն չունի և հաստատեց, որ ինքը նույնպես ներկա է եղել Ն. Փաշինյանի վկայաբերած նախկին Ղազախի շրջանի գյուղերը հանձնելու մասին խոսակցությանը։ Նա նշեց, որ ինքը նույնպես ներկա է եղել այդ խոսակցությանը և ցավ է ապրում, որ ԳՇ նախկին պետ Օ. Գասպարյանը այսօր կարողանում է ուղղակի ստել։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Իջևանում Տավուշի անվատնգության մասին հնչեցրած մտքերին՝ նա բառացի նշեց.

Մարդը դեռ հայերեն խոսել չի սովորել ու եկել այս ամբիոնից խոսում է Տավուշի անվտանգությունից՝ Տավուշն անվանելով Թավուշ։
Դուք գիտեք՝ ովքեր են Տավուշին Թավուշ անվանում։ Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ,֊եզրափակեց իր խոսքը Սուրեն Պապիկյանը։