Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկների համար Սյունիքը Հայաստան չէ, այլ մաքսային տերմինալ. Փաշինյան․ Տեսանյութ

Տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկների համար Սյունիքը Հայաստան չէ, այլ մաքսային տերմինալ. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:23, 15 июнь 2021
«Այս ընտրությունները իրականում կապ ունեն նախորդ անգամ այս հրապարակում տեղի ունեցած մեր խոսակցության հետ: Այս հրապարակում ես խոստացա, որ վերջ ենք դնում թավիշին, բայց այն ժամանակ իրադրության ամբողջական վերլուծությունը մեզ ցույց տվեց, որ թավիշին վերջ դնելու համար մեզ անհրաժեշտ է, որ ժողովուրդը մեզ տված թավշյա մանդատը փոխարինի պողպատյա մանդատով: Եվ այս ընտրությունները մենք անում ենք առաջին հերթին ձեզ տրված խոստումը կատարելու և նոր մանդատ ստանալու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Սիսիան քաղաքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Այդ պողպատե մանդատով մենք հանելու ենք ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին, որովհետև Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ իրենց օվշորային հաշիվները համալրող, ժողովրդի հաշվին իրենց ՍՊԸ-ների միջոցով ատկատների աղբյուր: Եվ այս մանդատով ջարդելու ենք նրանց բոլոր հաշիվները: Եվ այդ հանցագործ դուրսպրծուկներին ծակերն ենք մտցնելու ձեր անունից»,- հավելեց նա: