Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապրելու» հիմնադրամը «Ապրելու երկիր» կուսակցության լոգոյով գազելներ է «նվիրել» Ալավերդի համայնքին. Ռուբեն Վարդանյանն ու նրա կուսակցության անդամները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես 3-րդ աշխարհի մի հետամնաց երկիր

«Ապրելու» հիմնադրամը «Ապրելու երկիր» կուսակցության լոգոյով գազելներ է «նվիրել» Ալավերդի համայնքին. Ռուբեն Վարդանյանն ու նրա կուսակցության անդամները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես 3-րդ աշխարհի մի հետամնաց երկիր
Քաղաքականություն
08:58, 12 июль 2023
Օրեր առաջ Ալավերդիում կառավարող «Ապրելու երկիր» կուսակցության վերնախավը ուրախ-ուրախ սկսեց տարածել, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանի (հանրության շրջանում հայտնի որպես Թաթար Ռուբո) հիմնադրամը 6 գազել նվիրել Ալավերդի համայնքին։ 

Գազելներին կարմիր «բանտիկներ» կապած ման էին տվել Ալավերդիով, զուռնա-դհոլով հասցրել համայնքապետարանի բակ։ Բայց որպեսզի ալավերդցիների մտքով անգամ չանցնի մոռանալ բարեհոգի բարերարին, գազելների վրա, այն էլ մի քանի տեղ «Ապրելու երկիր» կուսակցության լոգոն են փակցրել։ Որպեսզի ամեն անգամ գազել նստող ալավերդցին հիշի, թե ում պիտի շնորհակալ լինի «շռայլ» նվերի համար։ 

Մեր փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ նման խայտառակ «նվերներ»՝ կուսակցության անունով, ընդունված է անել աֆրիկյան մի քանի հանրապետությունում։ Առնվազն եվրոպական ոչ մի երկրում բարերար-բարեգործները իրենց կուսակցության լոգոյով միկրոավտոբուսներ քաղաքներին չեն նվիրում։ Նման բան իրեն թույլ չէր տալիս նաև «մերձքաղաքական բարեգործության» հայաստանյան առաջամարտիկ Գագիկ Ծառուկյանը։ Նրա բարեգործական միկրոավտոբուսները ոչ թե ԲՀԿ-ի լոգոյով էին, այլ իր հիմնադրամի։ 

Թեև զարմանալի ոչինչ չկա, Ռուբեն Վարդանյանը, որ վերջերս էլի հայտնվել էր փողերի լվացման սկանդալի էպիկենտրոնում, Հայաստանի մասին հենց այդ պատկերացումն էլ ունի, որ պիտի իր տնօրինած միլիարդավոր դոլարներից մի քանի հազար դոլարի գազել գնի, իր կուսակցության լոգոն խփի ճակատին և տեսնի, թե դա քանի ձայն է բերելու իր թիմին։ Մանե Թանդիլյանն էլ երևի արդեն պատկերացնում է, թե ինչպես է կուսակցության լոգոն խփելու Երևանի գերմանական «ՄԱՆ» ավտոբուսներին, թեև, անկեղծ լինենք, լոգոն գազելին ավելի է սազում։  

Ջոնիկ Պետրոսյան