Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում` հանուն տարածաշրջանում խաղաղության. Արարատ Միրզոյան

Բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում` հանուն տարածաշրջանում խաղաղության. Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
10:43, 22 июль 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է կանադացի գործընկերոջ` Մելանի Ժոլիի գրառմանը` Կանադայի` Հայաստանում ԵՄ առաքելությանը միանալու մասին:
«Մենք անկեղծորեն բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում` հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության ընդհանրության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար»,- գրել է Միրզոյանը:

Մելանի Ժոլին թվիթերյան իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր արել.

«Կանադան հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Հենց այդ պատճառով էլ մենք մեծացրել ենք մեր ներկայացվածությունը տարածաշրջանում: Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան կմասնակցի Հայաստանում ԵՄ առաքելությանը»: