Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ երիտթևն ու սեռավարակը

ՀՀԿ երիտթևն ու սեռավարակը
Քաղաքականություն
00:04, 23 февраль 2021
Երիտհանրապետական Տիգրան Վարդանյանը կուսակցական ղեկավարության աչքը ծակելու համար ֆլեշմոբ էր արել ․ կառավարական առանձնատան մոտից լայվ էր մտել ու իսկական ՀՀԿ-ական տղամարդուն հարիր արիությամբ վիրավորում էր վարչապետի տիկնոջը։ Երիտասարդ քաջորդին լայվում այնքան էր տարվել կուսակցական վերնախավին դուր գալու մոլուցքով, որ չխորշեց անգամ սեռավարակների մասին խոսելուց։ 

Իհարկե, եթե սարկազմը մի կողմ թողնենք, միանշանակ պիտի արձանագրենք, որ երիտասարդի արարքը չլսված ստորություն է, ստորություն՝ թե՛ բուն գործողության, թե՛ դրա մոտիվների մասով։ Տարիներ շարունակ Հայաստանում եղել ու գործել են բազմաթիվ ընդդիմադիր կառույցներ, անհատներ՝ ակտիվիստներ, իրականացվել են հազարավոր ակցիաներ ու ֆլեշմոբեր, բայց դրանցից ոչ մեկը չի անցել բարոյականության սահմանը, չի հասել ստորության աստիճանի։ Գուցե պատճառն այն է, որ այն ժամանակ ակտիվիստների միակ ու բացարձակ մոտիվը փողը չէ՞ր, չենք կարող ասել։ 

Այնուամենայնիվ, շարքային երիտհանրապետականի այս լկտիությունը գուցեև չգրավեր մեր ուշադրությունը, եթե այդ լկտի տեսագրությունը հավանողների թվում չլինեին
1. Պաշտպանության թվով մեկ նախկին փոխնախարար (Արտակ Զաքարյան)  
2. Թվով մեկ գործող պատգամավոր Գևորգ Պետրոսյան
3. ՀՀԿ երիտթևի թվով մեկ նախագահ (Հայկ Մամիջանյան)

Իհարկե, դեռ կփորձենք պարզել, թե նման ստորության նկատմամբ հավանությանը վերջին երեքի միջև ի՞նչ ճանապարհով է փոխանցվել, թեև կասկածում ենք, որ ճիշտ պատասխանը օդակաթիլայինն է։ 

Նաև կարևոր է փաստել, որ սեռավարակային տեսահոլովակի հերոս երիտասարդը ըստ էության ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի ամենամտերիմն է այդ կառույցում, հենց տեսահոլովակի հերոսն է ուղեկցում Մամիջանյանին բոլոր ակցիաների ժամանակ։ Մեզ մնում է միայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ վերջերս ամուսնացած Մամիջանյանին մաղթել անփորձանք ակցիաներ, ամենակարևորը՝ բոլոր տեսակի վարակներից հեռու։ 

Ջոնիկ Պետրոսյան