Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը

ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը
Քաղաքականություն
12:25, 10 сентябрь 2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԼՂ Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էր 30 պատգամավոր։
Նորընտիր նախագահը երդվել է Սահմանադրությամբ և 17-րդ դարի Ավետարանի վրա։

Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

Սամվել Շահրամանյանին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Ներկա էին ԼՂ երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։