Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Հայաստան
11:12, 12 июль 2021
Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  226 459   դեպք, որոնցից  217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 238 211 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 3 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1108 է: