Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 9 նոր դեպք
Հայաստան
11:18, 13 август 2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է ,որ օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  233 797 դեպք, որոնցից  222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, 9 մահվան դեպք: