Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով

Տիգրան Ավինյանը մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով
Հայաստան
12:32, 24 декабрь 2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի միջոցառմանը: Այս մասին քաղաքապետը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Ներկա էի Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը:
Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:

Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»: