Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 357 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 357 նոր դեպք
Հայաստան
11:15, 17 август 2021
Հայաստանում օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, առողջացել է 269 քաղաքացի, գրանցվել է մահվան 11 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6584 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 446 731-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն առողջացման, 4713-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է: