Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան
15:09, 20 август 2021
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):
Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո: