Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի ԱԳ նախարարը

Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի ԱԳ նախարարը
Հայաստան
19:41, 17 март 2024
Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն:

Այս մասին x-ում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։