Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2019-ին էլ ես էի ասում՝ ինչո՞ւ եք ժողովրդին պատերազմով վախեցնում. Փաշինյանը՝ իր վերջին հայտարարությունների մասին

«Մենք այդ հայտարարություններն անում ենք մի պարզ պատճառով. մենք արձանագրում ենք, որ ուրիշները մեզ ներքաշում են մի գործընթացի մեջ, որ կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ նույնիսկ մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ չենք ֆիքսում: Մենք հայտարարում ենք, որ սա ՀՀ տարածքային ամբողջականությունն է»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի հարցի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց. «Եթե մենք մեր տարածքային ամբողջականությունը չֆիքսենք, այդ տարածքային ամբողջականությունը կարող է մեր ամենամոտ դաշնակիցների համար գոյություն չունենալ: Եթե մենք ՀՀ տարածքային ամբողջականության ճիշտ ուրվագիծ (լավ, կարող է մի հատ էլ Սևանը լցրած պատրաստենք ձեր պատվին) ցույց չտանք, դա կարող է որոշ դաշնակիցների մոտ առաջացնել մեկնաբանություն, թե՝ պահո, էս Հայաստանն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ: Իսկ մենք ասում ենք՝ ոչ»:

Պատգամավորի հարցին՝ դուք վստա՞հ եք, որ Ադրբեջանը հետ է գնալու մեր սահմաններից, վարչապետը արձագանքեց. «Իսկ ո՞րն է մեր սահմանը, դա պետք է ֆիքսենք»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը ոչ թե ժողովրդին է վախեցնում, այլ ճշմարտությունն է ասում. «2019-ին էլ ես էի ասում՝ ինչո՞ւ եք ժողովրդին պատերազմով վախեցնում»: