Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս. ԱԱԾ տնօրեն

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս. ԱԱԾ տնօրեն
Հայաստան
14:09, 25 март 2024
 «2023թ.-ի ընթացքում գլոբալ անկայունության հետևանքով Հայաստանի անվտանգային միջավայրի պարբերաբար ձևավորման պայմաններում ԱԱԾ-ն շարունակել է կատարել իր առջև դրված խնդիրները: ԱԱԾ-ում շարունակվել են աշխատանքները տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման ուղղությամբ»,- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Նրա խոսքով՝ սահմանային կետերը հագեցվել և կահավորվել են սարքավորումներով, կառուցվել են դիտակետեր: «Սահմանապահ զորքերում 2022-ի համեմատ կին զինծառայողների թիվը ավելացել է շուրջ 9 տոկոսով»,- ասաց նա:

«ՀՀ ՊԵԿ-ի հետ համատեղ ԱԱԾ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 9.3 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր»,- ասաց ԱԱԾ տնօրենը և հավելեց, որ կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում ԱԱԾ-ում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս: Այնուհետև ԱԱԾ տնօրենը խնդրեց նիստը շարունակել դռնփակ: