Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Վրաստանի վարչապետ

«Մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ենք ունեցել, ստորագրել ենք համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի վարչապետը նշեց, որ իր երախտագիտությունն է արտահայտել ՀՀ վարչապետին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար: 

«Ես առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը: Ես միանում եմ իմ գործընկերոջը առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են»,- նշեց նա և հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, ու կրկին վերահաստատեց այդ գործում աջակցելու Վրաստանի պատրաատակամությունը:
 
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն: