Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու

Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու
Տարածաշրջան
14:11, 16 март 2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:

Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, պաշտոնատար այլ անձինք։

Նշենք, որ նախօրեին Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Ադրբեջան այցելելուց մեկ շաբաթ անց մտադիր է համանման այց կատարել Հայաստան։