Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականի հետ
Հայաստան
20:20, 11 апрель 2024
Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Կողմերը քննարկել են արտատարածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը: