Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այրվածքաբանության ազգային կենտրոնում վտանգավոր թափոնների պահպանման համար առանձնացված տարածք է կառուցվել

Այրվածքաբանության ազգային կենտրոնում վտանգավոր թափոնների պահպանման համար առանձնացված տարածք է կառուցվել
Հայաստան
21:54, 08 сентябрь 2021
Վերջին ամիսներին Այրվածքաբանության ազգային կենտրոնում կատարվել են մի շարք աշխատանքներ և փոփոխությունները: Մասնավորապես, հիվանդանոցի շենքային պայմանները բարեկարգվել և վերազինվել են: Ավարտվել են վերանորոգման աշխատանքներն ախտահանման, (ավտոկլավ), մանրէազերծման բաժնում, որը հագեցած է ժամանակակից և նորագույն տեխնիկայով։
 
Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, ոստի կառուցվել է առանձնացված տարածք՝ վտանգավոր թափոնների պահպանման և տեղափոխման համար, որը համապատասխանում է 07.01.2005թ. «Թափոնների մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերին: