Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան

Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան
Հայաստան
14:05, 25 апрель 2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ ՀՀ սահմանից որևէ միլիմետր քննարկման ենթակա չէ։

«Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, որ ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ արի, հասկանանք՝ այդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվում»,- նշեց նա։


Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից, Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ լավ բան եմ համարում, շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ պետք է քննարկենք այդ հարցը ու այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մասը ադրբեջանական չէ։ Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ ՌԴ-ից գալիս մտնում է իրենց տարածք ու գնում է Եվրոպա, լրիվ նույն գազն է մտնում մեզ մոտ»։