Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմարկացիայի և դելիմիտացիայի պարագայում եթե պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, նրանք միանշանակ հետ կգնան. ԱԺ նախագահ

Դեմարկացիայի և դելիմիտացիայի պարագայում եթե պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, նրանք միանշանակ հետ կգնան. ԱԺ նախագահ
Հայաստան
18:51, 15 ноябрь 2021
«Որևիցե մեկը որևիցե բան հանձնելու համար քննարկման չի եղել: Անցակետեր տեղադրվել են այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, և իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր: ՀՀ որևիցե բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից: Կան բնակավայրեր, որոնց ճանապարհը երկարել է, որոնց ճանապարհներն անբարվոք վիճակում են գտնվում, բայց մինչև տարվա վերջ դա նույնպես կշտկվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը՝ մամուլը գրում է Տավուշի մարզից ինչ-որ անկլավներ՝ բնակավայրեր հանձնելու մասին:   
 
Հարցին՝ սահմանազատում և սահմանագծում դեռևս չի եղել, ի՞նչ հիմքով է Ադրբեջանը անցակետեր տեղադրում ճանապարհներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ունենք 2010թ. Վարչատարածքային բաժանման մասին օրենք, ըստ որի՝ տարածքները տարանջատվել են, ինչպես նաև կան քարտեզներ, որոնք ԽՍՀՄ ժամանակահատվածից գոյություն ունեն, և որով ՀՀ-ն անկախություն է հռչակել: Դեմարկացիայի, դելիմիտացիայի պարագայում եթե պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, նրանք միանշանակ հետ կգնան»: 

«Այն զորախումբը, որն առաջ էր եկել, հետ է քաշվել, այդ տարածքներում նույն իրավիճակն է, որը եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ նշված չորս հենակետերի, որոնք որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում, այս պահի դրությամբ այդ հենակետերում չկան նաև ադրբեջանական  զորախմբեր»,-ասաց Ալեն Սիմոնյանն ու նշեց, որ այդ չորս հենակետերը դիտարկվում են հայկական տարածքներ, և հայկական կողմը դեմարկացիայի ու դելիմիտացիայի ժամանակ կապացուցի: