Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստան
11:01, 21 сентябрь 2021
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից  236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է: