Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիպրոսի ՍԴՀԿ հայտարարությունը․ «Ողջունում ենք ՀՀ ԱԺ նախագահի պետական այցը և անընդունելի ենք համարում նրա դեմ մի խումբ անձանց բողոքի ակցիան համայն կիպարհայության անունից ներկայացնելու միտումը»

Կիպրոսի ՍԴՀԿ հայտարարությունը․ «Ողջունում ենք ՀՀ ԱԺ նախագահի պետական այցը և անընդունելի ենք համարում նրա դեմ մի խումբ անձանց բողոքի ակցիան համայն կիպարհայության անունից ներկայացնելու միտումը»
Հայաստան
13:02, 26 октябрь 2021
Կիպրոսի Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան անունով կ'ողջունենք` Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ՝ Տիար Ալեն Սիմոնեանի պետական այցը Կիպրոս և միեւնոյն ատեն անընդունելի կը համարենք, կարգ մը անձանց կողմէ անոր այցի դէմ բողոքի ակտը` համայն կիպրահայութեան անունով ներկայացնելու միտումը:

Մենք կը կարեւորենք Հայաստան-Կիպրոս կապերու աւելի ամրապնդումն ու խորացումը և տարակուսելի կը գտնենք` Հայաստանի ներքին քաղաքական տարակարծութիւնները՝ Հայաստանի և հայութեան բարեկամ երկրի մը հանրութեան սեփականութիւնը դարձնելու ճիգը, որ միայն կը վնասէ Հայաստանի Հանրապետութեան միջազգային վարկին և հեղինակութեան:

Անգամ մը եւս կ'ուզենք շեշտել, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական ժամանակահատուածին, օրուայ գլխաւոր հրամայականը միասնականութիւնը և համախմբուածութիւնն է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան

Կիպրոսի Շրջանի Վարիչ Մարմին

Նիկոսիա, Հոկտեմբեր 25, 2021