Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրի կորուստը հատկապես շատ է դաշտերում և հողային առուներում. Գնել Սանոսյանը՝ Արթուր Խաչատրյանին

Ջրի կորուստը հատկապես շատ է դաշտերում և հողային առուներում. Գնել Սանոսյանը՝ Արթուր Խաչատրյանին
Հայաստան
13:05, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով ջրի 80 տոկոս կորստի մասին, հետաքրքրվեց, թե տրամադրվող ջրի քանի տոկոսն է ջրաչափվում: «80 տոկոս ջրի քանի մասն է Աստծու կամոք կորում, քանի մասն է կորում, որովհետև դրա համար գումար չի գանձվում»,- ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հարցրեց պատգամավորը:

Նախարարը, ի պատասխան, նկատեց, որ խնդիրների հանգուցալուծման կետը հենց ջրաչափերի տեղադրումն է. «Այս տարվա ծրագրով 719 SCADA ջրաչափի տեղադրման համար գումար է հատկացվել, և մենք նախատեսում ենք, հաջորդ տարի էլ իրականացնելով ծրագիրը, 2100 այդպիսի ջրաչափ ունենալ, բայց դրանք հիմնականում տեղադրված են մայր ջրանցքների կամ խոշոր ջրանցքների վրա: Ստացվում է, որ դրանից դուրս մեր չափումների մեծ մասը կամ աչքաչափով է, կամ մասնագիտական որոշակի սարքավորումներով, բայց ոչ այն ճշգրտության, ինչ SCADA համակարգի ջրաչափերը ցույց կտան: Եվ դրա համար սկսում են ավելի շատ դեր խաղալ թե կլիմայական, թե մարդկային գործոնները»:

Գնել Սանոսյանի խոսքով՝ եթե ջրանցքներում ջրի կորստի չափը բավական հստակ է, ապա այդ ջրանցքներից դուրս՝ հատկապես դաշտերում և հողային առուներում կորուստը բավականին շատ է և իրական տվյալներից բավականին հեռու: