Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշ դիմումներ ՍԴ-ն ծանրաբեռնելու նպատակ են հետապնդում. Սամվել Առաքելյան

Որոշ դիմումներ ՍԴ-ն ծանրաբեռնելու նպատակ են հետապնդում. Սամվել Առաքելյան
Հայաստան
14:29, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը նշեց, որ ՍԴ ներկայացվող դիմումների քանակն անհամեմատ աճել է:

Այս առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց, թե այդ դիմումների որ մասն է ձևական. «Այսինքն՝ սուբյեկտն իրացնում է իր սահմանադրական իրավունքը, բայց նպատակը ՍԴ-ն գիտակցված գերծանրաբեռնելն է»:

«Այդ հարցի վերաբերյալ ես ունեմ իմ պատկերացումները, բայց քանի որ դրա վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված որևէ չափանիշ չկա, որը հնարավորություն կտա գնահատել, հիմա իմ կողմից որևէ գնահատական հնչեցնելը կարող է վիրավորական լինել ՍԴ դիմող սուբյեկտների համար: Սակայն անհատական զրույցներում չեմ վարանի այդ սուբյեկտներին տեղեկացնել այդ մասին, որ որոշ դիմումներ, իմ կարծիքով, ՍԴ-ն ծանրաբեռնելու նպատակ են հետապնդում»,- պատասխանեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը: