Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն ներկայացրել է 704 մլն 600 հազար դրամի բյուջետային հայտ. ՍԴ աշխատակազմի ղեկավար

ՍԴ-ն ներկայացրել է 704 մլն 600 հազար դրամի բյուջետային հայտ. ՍԴ աշխատակազմի ղեկավար
Տնտեսություն
13:47, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար ՍԴ աշխատակազմի կողմից ներկայացվել է 704 մլն 600 հազար դրամի բյուջետային հայտ: Հայտը բաղկացած է ընդամենը 1 ծրագրից՝ ՍԴ գործունեության բնականոն ապահովում, որի 2 տոկոսը ՍԴ պահուստային ֆոնդն է»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը:

Նրա խոսքով՝ բյուջեի 89 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, 11 տոկոսը՝ շենքային և աշխատանքային պայմանների ստեղծմանը:

«2021 թվականի ընթացքում էականորեն ավելացել է ՍԴ ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված ՍԴ ներկայացվող դիմումների քանակով»,- նկատեց պարոն Առաքելյանը: