Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ»-ին ֆինանսական աջակցություն չի հասնում. Նարիբեկյանը՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման մասին

«Պատիվ ունեմ»-ին ֆինանսական աջակցություն չի հասնում. Նարիբեկյանը՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման մասին
Տնտեսություն
13:38, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Ինչպես նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը, 2022թ. բյուջեի նախագծով ԱԺ-ն ունի նոր ծախսային միջոցառում՝  աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, որի համար նախատեսվում է  250 մլն 684 հազար դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խնդրեց այս առումով հստակեցնել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ֆինանսավորումը: 

«Նախատեսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հատկացնել 144 մլն 639 հազար 800 դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն 444 հազար դրամ, և «Հայաստան» դաշինքին՝ 16 մլն 842 հազար 600 դրամ: «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այս ցուցակում, քանի որ չի անցել Կուսակցությունների մասին օրենքի 7 տոկոս շեմը, օրենքով իրեն ֆինանսական աջակցություն չի հասնում»,- նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը: