Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ ծանրաբեռնվածությունը ոչ թե X+Y է, այլ X անգամ 3. Նույնիսկ ՏԻՄ-երն են դիմել այս տարի. Սամվել Առաքելյանը՝ Արամ Վարդևանյանին

ՍԴ ծանրաբեռնվածությունը ոչ թե  X+Y է, այլ X անգամ 3. Նույնիսկ ՏԻՄ-երն են դիմել այս տարի. Սամվել Առաքելյանը՝ Արամ Վարդևանյանին
Տնտեսություն
14:10, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար ՍԴ աշխատակազմի կողմից ներկայացվել է 704 մլն 600 հազար դրամի բյուջետային հայտ: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, սակայն, կարծում է, որ ՍԴ-ի բյուջետային միջոցները պետք է ավելացնել:

«ՍԴ ներկայացվող դիմումների թվաքանակն ավելացել է, և նորմալ է, որ պատգամավորների 1/5-ը ակտիվություն է դրսևորում: Այլ հարց է, որ նախորդ տարիներին նման ծավալի դիմումներ չեն ներկայացվել, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական վերահսկողության, պառլամենտարիզմի ամենակարևոր գործիքներից մեկը հենց ՍԴ դիմումներ ներկայացնելն է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ ռեսուրսները միշտ եղել են X, հիմա ծանրաբեռնվածությունը X+Y է, բայց միջոցները նույն X-ն են. «Կարծում եմ՝ այդ հարցին լուծում տալու ժամանակն է»:

Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ՍԴ դիմելու ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն պատգամավորների 1/5-ով, այլև շատացել է բոլոր սուբյեկտների դիմումների քանակը. «Բացառիկ իրավիճակ ունենք, որ ՏԻՄ-երն են դիմել այս տարի: Ըստ էության ծանրաբեռնվածությունը ոչ թե  X+Y է, այլ X անգամ 3»: