Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանների նկատմամբ վստահությունն աճում է. Հույս ունեմ, որ դատավորների վարձատրությունը շեշտակի կբարձրանա. Արամ Վարդևանյանը՝ Խաչիկ Ղազարյանին

Դատարանների նկատմամբ վստահությունն աճում է. Հույս ունեմ, որ դատավորների վարձատրությունը շեշտակի կբարձրանա. Արամ Վարդևանյանը՝ Խաչիկ Ղազարյանին
Քաղաքականություն
13:03, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Ինչպես նկատեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, դատարանների նկատմամբ վստահությունը տարիների ընթացքում բարձրանում է, ինչի վկայությունն է դատարաններ ներկայացվող դիմում-բողոքների աճը:

 «Ես կցանկանայի, որ ունենայինք դատավորների թվաքանակի շեշտակի աճ, և նաև հույս ունեմ, որ դատավորների վարձատրությունը շեշտակի կբարձրանա»,- ասաց պատգամավորը: 

Արձագանքելով՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը համաձայնեց, որ դատավորներն աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում. «Միջին ծանրաբեռնվածությունը մոտ 1500-2000 գործ է: Հույս ունենք, որ մինչդատական վարույթի առանձնացմամբ որոշակիորեն կթեթևանա այդ ծանրաբեռնվածությունը: Դատավորների թվաքանակի ավելացման ցանկությունը մեծ է, սակայն դա կապված է ֆինանսավորման հետ»: