Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեկտեմբերի 19-ի եղանակային կանխատեսումները

Դեկտեմբերի 19-ի եղանակային կանխատեսումները
Հայաստան
11:04, 19 декабрь 2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-20-ը, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 19-ին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: