Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվս 1 զոհ Վերին Շորժայում․ Երեկ կեսգիշերին հայտնաբերվել է 18-ամյա զինծառայող` շարքային Վահան Բաբայանի մարմինը

Եվս 1 զոհ Վերին Շորժայում․ Երեկ կեսգիշերին  հայտնաբերվել է 18-ամյա զինծառայող` շարքային Վահան Բաբայանի մարմինը
Հայաստան
10:45, 12 январь 2022
Երեկ կեսգիշերին  հայտնաբերվել է 18-ամյա զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի մարմինը: Ավելի վաղ ՊՆ-ն ևս երկու զոհի մասին էր հայտնել՝ 20-ամյա զինծառայողներ շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյան և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյան: 

այսպիոսվ՝ հայկական կողմը 3 զոհ ունի: 

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: