Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք, առողջացել է 257 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք, առողջացել է 257 քաղաքացի
Հայաստան
11:17, 30 январь 2022
Հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2085 նոր դեպք: Կատարվել է 5900 թեստավորում: Առողջացել է 257 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 5 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433  դեպք, որոնցից 335719-ը՝  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8046 դեպք է արձանագրվել: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 1533 է։
Ընդհանուր կատարվել է 2722315 թեստավորում։