Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Երևանում էլեկտրաշչակներ են փորձարկվելու
Հայաստան
15:56, 12 февраль 2022
Երևանի քաղաքապետարանն իրազեկում է՝

«Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:

Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝
- Արգիշտի 1,
- Պարոնյան փողոց 40,
- Տերյան փողոց 72,
- Տերյան փողոց 44:
Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար»: