Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպանություն Գյումրու կենտրոնում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ

Սպանություն Գյումրու կենտրոնում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ
Հայաստան
14:55, 27 февраль 2022
Aravot.am-ի տեղեկություններով, գիշերը սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝  Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ։

Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով՝ գիշերը ժամը մեկն անց ութ րոպեին շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացել, որ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի դիմացից  դանակահարված վիճակում երիտասարդ է տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ Գյումրի բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանը՝ «կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ։

Կասկածյալ դեռ չկա։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել՝ կենսաբանական մահը վրա հասած և բազմակի կտրած-ծակած վերքերով՝  գլխի ու ազդրի շրջանում։