Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանը մասնակցել է պատանի երկրապահների երդման արարողությանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է պատանի երկրապահների երդման արարողությանը
Հայաստան
13:48, 06 март 2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 63 տարեկան։

ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրավերով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցեցի պատանի երկրապահների երդման արարողությանը։  

Ելույթի ընթացքում անդրադարձա Սպարապետի անցած ուղուն և նրա բացառիկ ներդրմանը` Հայոց բանակի կազմավորման գործում։

Ողջունելով երիտասարդ երկրապահներին՝ ուժ, եռանդ եւ իմաստնություն մաղթեցի նրանց՝ ի զորություն Հայաստանի Հանրապետության։
 
Պատանի երկրապահների հանդիսավոր երթից հետո հարգանքի տուրք մատուցեցինք և ծաղիկներ խոնարհեցինք Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին»։