Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշ քրեածին արարքների դեպքում անձինք պատիժը կկրեն ոչ թե ՔԿՀ-ում, այլ տանը․ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում հանդես է գալիս զեկույցով

Որոշ քրեածին արարքների դեպքում անձինք պատիժը կկրեն ոչ թե ՔԿՀ-ում, այլ տանը․ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում հանդես է գալիս զեկույցով
Հայաստան
12:28, 22 март 2021
Քրեական նոր օրենսգրքով ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ է սահմանվում․ դատապարտյալը չի մեկուսանա հասարակությունից, այլ պատիժը կկրի տնային պայմաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
«Այդ պատժատեսակը դատապարտյալին առանց հասարակությունից մեկուսացնելու տնային պայմաններում հսկողության տակ պահելու հետ կապված այլընտրանքային պատիժ է, որը կարող է կիրառվել օրենքով նախատեսված որոշակի հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվող անձանց նկատմամբ»,-նշեց նա և հավելեց, որ Քրեական նոր օրենսգիրքը ընթերցման երկրորդ փուլում է գտնվում։