Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը

Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը
Հայաստան
22:11, 18 март 2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության տեսակ: Վերանայվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ ներկայացվող պահանջները:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Մրցութային խորհրդի առաջարկած երեք թեկնածուներից մեկին նշանակելու է Կառավարությունը. նախկինում նշանակելու էր վարչապետը: Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը: Ամբողջությամբ վերանայվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի անցումային դրույթները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկների հիման վրա մի շարք հոդվածներ եւս լրամշակվել են:
Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով: