Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 216 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 216 քաղաքացի
Հայաստան
11:39, 28 апрель 2022
Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 3 նոր դեպք,  իրականացվել է 2546 թեստավորում, առողջացել է 216 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422858 դեպք, որոնցից 410814-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է:

Ընդհանուր կատարվել է 3045254 թեստավորում: