Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիք գնացող ճանապարհը ամբողջովին նորը կլինի. Գնել Սանոսյան

«Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքի մարզում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը կարևոր ներդրում է նաև մարզի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար»,- այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում է «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթների բացումը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի ակտիվ աշխատանքներ են ընթանում: «16 ոլորանի փոխարեն այսօր կունենանք 3 ոլորան»,- նշեց նախարարը և ասաց, որ երկար տարիներ նախկին իշխանությունները Մ-2 ճանապարհի վրա աշխատանքներ չեն կատարել. «Հեղափոխությունից հետո հետևյալ պատկերն էր. ոչ «Հյուսիս-հարավը» կար, ոչ ճանապարհը: Մենք այդ հսկայական աշխատանքն ենք կատարում, և Սյունիք գնացող ճանապարհը ամբողջովին նորը կլինի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շատ էական համարեց նաև դեպի Շիրակ տանող ճանապարհի կարգավորումը:

Մանրամասն՝ տեսանյութում: