Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանավան համայնքապետարանը մոտ մեկ տասնյակ սուբվենցիոն ծրագրեր է մշակել և դիմել Կառավարություն. Արփի Դավոյան

Ստեփանավան համայնքապետարանը մոտ մեկ տասնյակ սուբվենցիոն ծրագրեր է մշակել և դիմել Կառավարություն. Արփի Դավոյան
Հայաստան
20:31, 14 май 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ստեփանավան համայնքապետարանը մոտ մեկ տասնյակ սուբվենցիոն ծրագրեր է մշակել և դիմել Կառավարություն` պետական բյուջեից նպատակային հատկացման:

Ավագանու վերջին նիստին հաստատվեց  սուբվենցիա ստանալու 2022թ. իրականացվող ծրագրերի` մրցույթին հրատապ կարգով ներկայացնելու որոշումը, որոնք ներառում են`

1. Ստեփանավան համայնքի Խորենացի փողոցի հիմնանորոգում: 

2. Ստեփանավան համայնքի Մխիթար Սպարապետ փողոցի հիմնանորոգում: 

3. Ստեփանավան համայնքի Քալաշյան,Աղայան և 409 դիվիզիայի փողոցների հիմնանորոգում տուֆե սալիկներով: 

4. Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյանի անվան  Ստեփանավանի Կենտրոնական Գրադարանի հիմնանորոգում: 

5. Ստեփանավան համայնքի քաղաքային հրապարակի հիմնանորոգում: 

 6. Ստեփանավան համայնքի Ռումինական փողոց 10, 18, 19 բազմաբնակարան շեմքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում: 

7. Ստեփանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր վարչական բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգում: 

8. Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում մշակույթի և ժամանցի կենտրոնի հիմնանորոգում: