Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Սևան ճանապարհին «Nissan Teana»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին

Երևան-Սևան ճանապարհին «Nissan Teana»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին
Հայաստան
12:37, 04 июнь 2022
Հունիսի 4-ին` ժամը 08:43-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ք․ Գ․-ն (ծնված 1988 թ․), Ի․ Օ․-ն (ծնված 1973 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։