Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործադիրն առաջարկում է վավերացնել Օդային նավագնացության հանձնաժողովի կազմի մեծացման արձանագրությունը

Գործադիրն առաջարկում է վավերացնել Օդային նավագնացության հանձնաժողովի կազմի մեծացման արձանագրությունը
Հայաստան
17:55, 16 апрель 2021
ՀՀ կառավարությունն առաջարկում է վավերացնել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը: Այս մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է վավերացնել 2016թ. հոկտեմբերի 6-ին ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին: Արձանագրությունը վավերացնելու արդյունքում ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում, քանի որ 56-րդ հոդվածում նշված 19 թիվը փոխարինվում է 21-ով: Արձանագրությունն այս պահին վավերացված է 45 պետությունների կողմից»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարն ընդգծեց, որ արձանագրությունն ուժի մեջ կմտնի, երբ 128 պետություն ամբողջությամբ կվավերացնեն այն: