Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության անդամները հոտնկայս հարգեցին 15 զոհված զինծառայողների հիշատակը

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության անդամները հոտնկայս հարգեցին զոհվածների հիշատակը:

Վարչապետը նշեց, որ գիշերվանից աշխատում են դեպքի հետ կապված պաշտպանության նախարարի հետ միասին: