Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատկերացնել, որ Ղրղզստանը և Բելառուսը կգան պաշտպանելու Հայաստանը՝ անհնար է․Ալեքսանդր Իսկանդարյան․ Տեսանյութ

«ՀԱՊԿ-ին դիմելը դա իհարկե Ռուսաստանին դիմել է»,- այդ մասին այսօր  «Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին․ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այնուհետև ներկայացնելով, թե ինչ է իրենց ներկայացնում ՀԱՊԿ-ն իր կառուցվածքով՝ քաղաքագետն ասաց, որ պատկերացնել, որ Ղրղզստանը և Բելառուսը կգան այստեղ՝ պաշտպանելու Հայաստանը՝ անհնար է, երբեմն լինում է նույնիսկ հակառակը։ Հետևաբար Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը նշանակում է դիմել Ռուսաստանին։

«Ռուսաստանին դիմելը այն պահին, երբ  նախընտրական ժամանակաշրջան է, պետք է հասկանալ, որ շատ ցավագին կընդունվի ներքաղաքական դաշտում։ Հետևաբար դիմում ենք մի կազմակերպության, որն իմ կարծիքով կարող է միջոցներ ձեռնարկել, բայց դրանք ոչ ռազմական բնույթի են,դրանք կլինեն միջոցներ, որոնք մշտապես ձեռնարկում է Ռուսաստանը, քաղաքական ազդեցության միջոցներ, քաղաքական ճնշման միջոցներ, բանակցությունների փորձեր և Ալիևին համոզելու փորձեր, որ մի քիչ հետ կանգնի։ Պատերազմի ավարտից հետո տարբեր ձևաչափերով դա տեղի է ունենում և մենք տեսնում ենք, որ դա բավականին վատ է ստացվում»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը նշեց, որ ինքը  թեորեապես կարող է ենթադրել, որ Ռուսաստանի ճնշման արդյունքում ինչ-որ մի տարբերակի՝ կոմպրոմիսային, կամ ոչ կոմպրոմիսային, հատկապես այս դեպքում, հնարավոր լինի հասնել, բայց այս դեպքը եզակին չէ։

«Ուրախ կլինեի, որ սխալվեի։ Բայց այս տեսակի հարցեր առաջանալու են միշտ։ Գեղարքունիքում արդեն առաջացել են․ դա պատահական չէ, դա ռազմավարություն է»,-ասաց քաղաքագետը։