Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրություններին մասնակցելու ենք, որ թույլ չտանք արյունահեղություն․ Սամվել Բաբայան․ Տեսանյութ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայնն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ արդեն ունեն վերջնական որոշում, որ մասնակցելու են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ 

«Մասնակցելու ենք, որ ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատվի մեկ, և եթե չենք ուզում այ սենց սև ու սպիտակով գնանք ու երկիրն ընդհանրապես կործանենք, մենք դրա համար մտնում ենք այդ պրոցեսի մեջ։ Ոնց որ ասած՝ մեջտեղի այդ գիծը լինենք, որ թույլ չտանք արյունահեղության բերեն, բայց ամեն ինչ գնում է դրան։ Կապ չունի՝ ով է հաղթում, ով է պարտվում, բերելու են արյունահեղության։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ դրան չհասնենք»,-ասաց Սամվել Բաբայանը։

Հարցին, թե կհամագործակցի՞ որևէ ուժի հետ, Սամվել Բաբայանն ասաց, որ ինքն ընդհանրապես չի բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը և ոչ մի ժամանակ չի բացառել։ Ինչ վերաբերում է նրան,որ երեք նախագահներն էլ մասնակցելու են ընտրություններին,Սամվել Բաբայանն ասաց, որ երեք նախագահները մասնակցում են,թող մասնակցեն, բայց հասարակությունն է որոշելու՝ իրենց հնարավորություն տալիս է կառավարել, թե ոչ։  

«Դա ժողովուրդն է որոշելու։ Ես զարմանում եմ, որ ասում են մենք հաղթելու ենք, մենք էս ենք անելու։ Ոչ մեկն էլ չի հաղթելու, հաղթելու է նա ում ժողովուրդը ձայնը տա»,-ասաց Բաբայանը։ 

Հարցին, թե կկարողանան ընտրապայքարի դուրս եկած ուժերը կանխել ընտրակեղծիքները, ընտրակաշառքի բաժանումը, թե ոչ, Սամվել Բաբայանն ասաց․

«Այն որ գումարներ բաժանվում է ու բաժանվելու է, դա միանշանակ է, որ ամեն մի կուսակցություն իր վստահված անձն ունի ընտրատեղամսում, պարտավոր է պահելու, եթե մարդ չունես ապա հարց է ծագում ինչի՞ ես մտել պայքարի մեջ։ Ոչ մեկ չի կարող բացի պետական մարմնից ընտրակաշառքի դեմն առնել, դա ներքին գործերն է ու անվտանգությունը, որը պետք է զբաղվի։ Այսօրվա օրով ես ինֆորմացիա ունեմ, որ տեղ-տեղ դրանով զբաղվում են, ոչ տենց մասսայական»,-ասաց Սամվել Բաբայանը։