Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախ պետք է Արցախի հարցը լուծել, հետո նոր անցնել սահմանազատման․ Սամվել Բաբայան․ Տեսանյութ

«Ովքեր ղեկավար են, բոլորն էլ մեղավոր են, ամենքն իր փայաբաժինն ունի, բայց կա մեղավորություն և կա հանցագործություն։ Ես առաջարկում եմ ստուգել հանցագործությունները, ճշտել ու էդ մարդկանց պատժել»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Այնուհետև նա նշեց, որ որևէ մեկը չի ցականում իր վրա մեղք վերցնել և հարց  տվեց, թե կարո՞ղ են ասել, 1992 թվականին ո՞վ էր մեղավոր որ Շահումյան, Մարկատկերտ այդ ուղղությամբ ամենը հանձնեցինք։

«Գիտե՞ք մինչև էսօր, չգիտեք չէ, հիմա էլ է նույնը։ Էն ժամանակ էլ իրար վրա պաս էին տալիս, ով է մեղավոր։ Որ չասենք կոնկրետ էս մեկն է մեղավոր, թե էն մեկը,  դրա համար գործերը ստուգենք հասկանանք՝ ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, ով չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է։ Հեշտ ճարում ենք էդ մեղավորն ով է»,-ասաց Սամվել Բաբայանը։ 

Խոսելով նաև սահամագծման մասին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ առաջին հերթին պետք է Արցախի խնդրի հարցը լուծել, իր տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր միայն անցնել այդ խնդրին, եթե դրան չի գնում Ադրբեջանը, ուրեմն որևիցե խնդիր պետք չի քննարկել։

Խոսելով նաև Տավուշի մասին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ այնտեղ կան խնդիրներ, եթե իրոք գնում են դեմարկացիայի, ուրեմն այնտեղ ահագին տարածքներն կան, որ իրենց ձեռքին են և հակառակը, կան մի երկու անկլավ, որն իրենցն է, դա էլ է խնդիր, թե ավելի շատ մենք ենք շահում, թե՝ իրենք։ 

Հարցին, թե այսօրվա ստեղծված իրավիճակում, մեր ունեցած ռեսուրսներով, ռազմաքաղաքական ղեկավարության որոշումներն արդյոք ճիշտ ուղով են գնում, ինչին ի պատասխան Սամվել Բաբայանն ասաց, որ ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական գերատեսչության խնդիրն էր թույլ չտալ, որ դա կատարվեր։

«Երբ որ մենք ժամանակին խոսում էինք Ղարաբաղ, Ղարաբաղ, ոմանք ասում էին դա մեզ չի վերաբերվում։ Երկու-երեք անգամ սահմանը երկարաձվել է հազար քանի կիլոմետր է դառել, չհաշված Թուրքիայի ճակատը, բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնեցնես։ Դրա համար բացատրում եմ, որ պետք է բանակ կառուցել, գլուխը կախել դրանից հետո, ատամներդ սրում ես, որ կառուցես պրոֆեսիոնալ բանակ։ Էն հեքիաթը, որ պատմում են, թե փող չունենք, էս չունենք, էն չունենք, փող չունեք գերի հանձնվենք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն, ինչ խոսում են՝ ասում են փող չունենք։ Դուք որպես լրագրող իրավունք ունեք, դիմեք կառավարություն, հարցրեք՝ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ինչքան գումար են ծախսել։ Մեկ միլիարդ ծախսել եք, բա խ՞ի չէիք մեկ միլիարդի զենք առնում, հլա տես քանի միլիարդ ես ծախսելու, ասա խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում են փող չունենք, չենք հասկանում»,-ասաց Սամվել Բաբայանը